Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվ գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը։ «Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ»,– ասել է աղբյուրը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում շրջել Հայաստանը դարձնել N3 Ուկրաինա, եթե Մոլդովան 2-րդ համարի Ուկրաինան է: Փաշինյանը ակտիվ գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է նա: