Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա: Ես չգիտեմ՝ ո՞ւմ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: "Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային",- գրել է նա: