Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի արձագանքն Երևանից դեպի Արցախի Հանրապետություն ուղարկած ու դեռ տեղ չհասած հումանիտար բեռների հետ կապված անսպասելի չի համարում: Ավելի շատ զարմանում է լավատեսների ակնկալիքներից, որոնք ցեղասպանական գործողություններ իրականացնող պետությունից մարդասիրական ժեստ էին ակնկալում: Այս զարգացումներից դրական մեսիջն այն է համարում, որ այդքանից հետո անգամ ամենախաղաղասերների համար պետք է ակնհայտ դառնան Ադրբեջանի նպատակները: Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։