Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր, Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է մեկ սպանվածի ու մեկ ծանր վիրավորի մասին։