Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Սոթքի ուղղությամբ Ադրբեջանը ԱԹՍ է կիրառել, որի հետևանքով ևս երկու զինծառայող վիրավորում է ստացել: Մեկի վիճակը գնահատվում է ծանր: