Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։