ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շփվում է Նիկոլ Փաշինյանի հետ և վերջերս նրանից նամակ է ստացել: "Նա ինձ ծավալուն նամակ է ուղարկել: Մենք շփման մեջ ենք: Ոչ մի խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք",- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում: