Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հետ կապված մի շարք ծրագրեր ունի և, մասնավորապես, ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Այս մասին Երևանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն: Բացի այս, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: «Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը»,-ընդգծել է Լահյուն: