26.11.2024
0,3% եկամուտների աճ. ԱԺ-ում պետբյուջեի քննարկումը սկսվեց կառավարության քննադատությամբ
prev Նախորդ նորություն

Շարմազանով. Անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է

Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում, նրա դիմում գրելու մասին այս պահին կուսակցությունում տեղեկություն չկա: Բայց պետք չէ բացառել ոչ այն, որ Կարեն Կարապետյանը կգրի դիմում, ոչ էլ այն, որ չի գրի` դաիր որոշելիքն է: Իսկ պաշտպանության նախարարի անդամակցության հարցը տեխնիկական է, քանի որ Վիգեն Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է իր այդ ցանկության մասին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ական գործիչը համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանը նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ կուսակցականացումը ընտրությունների ժամանակ կխանգարի պաշտպանության նախարարին, քանի որ միշտ հայտարարվում է, որ բանակը քվեարկում է իշխանության օգտին, Շարմազանովն ասել է, թե Վիգեն Սարգսյանն ինքը հստակ ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցման շարժառիթները:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնալու զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել կուսակցական` անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Իսկ «իմ կուսակցությունը ժողովուրդն է»` դա 20-րդ դարի լոզունգ է: Եթե ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն քաղաքական թիմի անդամ, և Վիգեն Սարգսյանը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին»,- հավելեց ՀՀԿ խոսնակը: