1.10.2026
Շարմազանով. Անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան