26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ երկու երկրների նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոնման հարցի ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: «Արծարծվել են մերձավոր արեւելյան կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու հարցերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Սիրիայում առկա իրավիճակին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է միակողմանի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք այդ երկրում հակամարտության թեժացում են հրահրում: ՌԴ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները նաև քննարկել են «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրները՝ ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնությունների կատարման համատեքստում: