ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդների ստորագրած Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում: "Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցք, այսօր Լաչինի միջանցք չկա: Այնտեղ կա ԼՂ-ում շփման գիծ, այսօր այդ շփման գիծը չկա, այդ հայտարարության համաձայն՝ կա Լեռնային Ղարաբաղ, կա խաղաղապահ զորախումբ, որի պարտավորությունն էր ապահովել ԼՂ քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Ապահովվա՞ծ է՝ ոչ, ԼՂ-ում քաղաքացիական բնակչություն այլևս չկա»,- ասաց նա։ Ըստ այդմ, նշեց Փաշինյանը, տրամաբանական չէ, որ Հայաստանին փորձում են որևէ բանում մեղադրել: