Նախօրեին Ադրբեջանից վերադարձած 32 ռազմագերիներն անցել են նախնական բժշկական հետազոտություն: Նրանցից ոչ ոք բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրոույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ տղաները նախնական բժշկական հետազոտություն են անցել «Մուրացան» հոսպիտալում, բոլորի կարիքները գնահատվել են, ինչ հետազոտության կարիք եղել է՝ իրականացվել է հոսպիտալում։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան: «Բուժման կամ լրացուցիչ հետազոտության կարիք դեռ չկա»,- հավաստիացրեց նախարար Ավանեսյանը։