Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հնչեցրեց Թբիլիսիի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ "Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում եւ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր",- ասել է Կոբախիձեն։