Աշխատանքային այցով դեկտեմբերի 13-14-ը Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի համատեղ մամուլի ասուլիսը: