19.12.2025
Փորձագետներ. Թուրքիան ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրել Սիրիայում
10.01.2017
Փորձագետներ. Թուրքիան ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրել Սիրիայում

Թուրքիան համաձայնվել է, որ Սիրիայի այսօրվա ռեժիմն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում ու քաղաղացիական պատերազմը կարող է դադարել միայն բանակցությունների միջոցով։ Այդ մասին հայտարարել է Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Սիրիայի հարցով փորձագետ Օյթուն Օրհանը։ Նա նշել է, որ Անկարայի առաջնահերթությունը Սիրիայում մնում է ահաբեկչության դեմ պայքարը։ Ըստ նրա, Թուրքիան «Եփրատի վահան» գործողության իրականացման համար զգում է նաև Սիրիայի ազատ բանակի կարիքը, որն իր հերթին պայքարում է Ասադի դեմ։ Թուրքիան ցանկանում է որևէ բան առաջարկել սիրիական ընդդիմությանն ու դրա համար նրանց դարձնում է իր քաղաքական էքսպանսիայի մի մասը։ Փորձագետը նշել է, որ Հալեպի անկումից հետո Սիրիայի հյուսիսում առկա են երկու ուժեր`ջիհադական Ջեբհատ Ֆաթհ աշ–Շամն`Իդլիբում ու Սիրիայի ազատ բանակը, որոնք մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը, փոխանցում է dw.com–ը։ Աստանայում գտնվող Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հուսեյն Բաղչին նշել է, որ Աստանայում բանակցությունները նշանակում են թուրքական քաղաքականության նոր դարաշրջան Սիրիայի հարցում։ Նրա խոսքով, Թուրքիա փոխել է իր քաղաքակաությունն, որն ուղղված էր Ասադի հեռացմանը։ Պրոֆեսորը հավելել է, որ Թուրքիայի ավելի ճկուն քաղաքականության ապացույցն է Աստանայում բանակցություններին մասնակցելը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։