Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՎԵՏՕ շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան է իրականացնելու Բաց հասարակության հիմնադրամներ՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց: Այս պահին ակցիան շարունակվում է և արդեն իսկ տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչ մի ոստիկանական ‹‹կորդոն›› չի կարող հետ պահել և փորձեց շարժվել դեպի գրասենյակ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին և տեղի ունեցավ բախում: Մալյանը հայտարարեց, որ սորոսկանները, փաստացի, որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են ցույց անել, իսկ իրենք իրավազուրկ են: ‹‹Մենք ծառաներն ենք դարձել օտար գործակալաների: Այս ամենին պետք է վերջ տրվի ու այդ վերջը ես կտամ, այդ ճանապարհին չեմ կանգնի ոչ մի բանի առաջ››,-հայտարարեց Նարեկ Մալյանը: Մինչ ոստիկանները փորձում էին նրան ու մյուս ակտիվիստներին խանգարել մոտենալ շենքին, Մալյանը վանկարկում էր՝ «Սորոս հեռացի», «Սորոս սրիկա» և այլն: