23.11.2024
Թուրքիան ԻՊ-ի անդամներին հետ կուղարկի իրենց երկրներ
prev Նախորդ նորություն

Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչների մատակարարման Մոսկվայի առաջարկը

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:


«Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, եւ մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ է կատարել ընդգրկուն վերլուծություն»,-ասել է Դեմիրը:


Նա նշել է, որ Թուրքիայում շարունակվում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ծավալման գործընթացը: