ԵՄ-ն պետք է անկախ խաղացող դառնա միջազգային հարթակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը` Եվրախորհրդարանին հղված ուղերձում. հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Եկել է ժամանակը, որ ԵՄ-ն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական հանգամանքները, դառնա ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող միջազգային հարաբերություններում»,- ասել է նա: