20.02.2026
ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԱԳՆ
31.05.2019
ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ղարաբաաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը աջակցում է կարգավորմանը և անում է դա, կարծում եմ, մաքսիմալ ջանքերով: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ:  Ամեն դեպքում ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար ղարաբաղյան կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ թեմաներից մեկը», - ասել է Զախարովան ադրբեջանական СВС-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Մոսկվան, անշուշտ, հասկանում է, որ առաջնահերթ դերակատարումը կարգավորման գործընթացում երկու պետություններինն է՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը: