Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ VERELQ-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, մեկնաբանելով Iran International-ի այդ լուրը, թե ՀՀ-ն և Իրանը 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, նշեց. "Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում"։