Ապրիլի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է սփյուռքի աճող մասնագիտական և գիտական ներգրավվածության մասին երկրի զարգացման գործում: Այս ոլորտում աճի դինամիկան գնալով ավելի ակնհայտ է դառնում, ընդգծել Է նախարարը։ "Խոսքը միայն մարդկային կապիտալի ներգրավման մասին չէ։ Մենք նաև տեսնում ենք նոր ռեսուրսների և ներդրումների ներհոսք դեպի փոքր ընկերություններ։ Սփյուռքը ներդրումներ է կատարում ձեռնարկություններում, որոնք արտադրանք են մատակարարում Հայաստանի Զինված ուժերին", - նշել է նա։