Ֆրանսիան երեքշաբթի հայտարարել է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցությունների համար՝ Բաքվին մեղադրելով երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող գործողությունների մեջ. ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է դեսպան Անն Բուայոնին՝ այդ հարցը քննարկելու համար: Նա Ադրբեջանին մեղադրել է «վերջին ամիսներին մեր երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունները շարունակելու մեջ»։