Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից: Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին: ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը տեղում հետևում է այդ աշխատանքներին: «Չենք պնդում, որ փլատակներում էլի մարդիկ կան, կապ հաստատել չի հաջողվում»,- նշել են ՆԳՆ-ից: Այդուհանդերձ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: