27.08.2026
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել պետպաշտոնյաներին չգործածել «հայոց ցեղասպանություն» եզրույթը
22.04.2020
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել պետպաշտոնյաներին չգործածել «հայոց ցեղասպանություն» եզրույթը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Վասիլի Բոնդարի նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։ «Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը», - ասված է Բոնդարի նամակում, որում նաև նշվում է որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։ Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։ Ռադայի պատգաավորը սուր քննադատության է ենթարկել փոխնախարարի նամակը՝ նշելով, որ ԱԳՆ-ն անտարբել է Ուկրաինայի և նրա առանձին քաղաքացիների ճակատագրի հանդեպ: «Սա նաև որոշակի անձանց անգրագիտության հետևանքն է, որոնք այնտեղ աշխատում են», - ասել է նա: Պատգամավոր Վոլոդինան հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։