1.07.2025
Եկեք կերտենք պատմական իրադարձություն. Փաշինյանը բոլորին հրավիրում է Լոս Անջելես հավաքի
13.08.2019
Եկեք կերտենք պատմական իրադարձություն. Փաշինյանը բոլորին հրավիրում է Լոս Անջելես հավաքի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ: Նա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորին հրավիրել է Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին վարչապետը հայտնեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ: Փաշինյանը նշեց, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ Լոս Անջելեսը աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր և ինքը Փաշինյանը բարձր է գնահատում հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը. «Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ այցելությունը կլինի արդյունավետ: «Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին»,- հավելեց վարչապետը: