Աբխազիայի կամավորները պատրաստվում են օգնել Լեռնային Ղարաբաղին։ սոցցանցերում հայտնել է Աբխազիայի նախագահի օգնական Ախրա Ավիձբան։ Տեղեկությունը հաստատում են նաեւ աբխազական Telegram ալիքների լուսանկարները, փոխանցում է EADaily-ն։ «Աբխազիայից կամավորականների առաջին խումբը մեկնում է Ղարաբաղ։ «Սոչի» օդանավակայան», - գրում է «D News Աբխազիան»: Ավելի վաղ Աբխազիայի հայ համայնքը հայտարարել էր Արցախին օգնելու համար դրամահավաք կազմակերպելու մասին: Նախաձեռնությունը պաշտպանել են նաև Աբխազիայի որոշ քաղաքական միավորումներ։