ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով ընտրվել է Սյունիքից, մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: "Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:Մենք հուսահատվելու իրավունք չունենք:Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ.....Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը",- գրել է նա Facebook-ի իր էջում: