Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և Գյումրիում բողոքի ակցիաներ իրականացնող 25 քաղաքացի է այս պահի դրությամբ բերման ենթարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշենք, որ այս րոպեներին էլ Երևանի մի շարք փողոցներ կաթվածահար վիճակում են: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել նաև «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, վերլուծաբաններ Արմեն Մինասյանը և Հրանտ Մելիք-Շահնազարյանը և այլք: