Ամենից շատ կորոնավիրուսի մուտացված շտամները Թուրքիայից են բերվել Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Թուրքիայում ահա հիվանդացությունն աճել է 3,5 անգամ, գրեթե չորս՝ ոչ մեծ ժամանակահատվածում, բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Շատ արագ, ես կասեի, պայթուցիկ աճ է», - ասել է Պոպովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում։ Նրա խոսքով՝ իրավիճակը բարդանում է «շատ ու շատ արագ»։ Եվ հավելել է, որ մուտացված կորոնավիրուսի զգալի քանակությունը Թուրքիայից է։