Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: VERELQ-ը նշում է, որ մի քանի օր է, ինչ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում են: Այլ նախարարների պարագայում ևս այդ լուրերը սկզբում հերքվում էին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախօրեին ազատման դիմում է ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ լուրերի, նրան այդ պաշտոնում կփոխարինի «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Վերջինս երեկ, ի թիվս այլ գործարարների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: