Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է Արմեն Գալջյանը: