28.10.2026
Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Իրանի մաքսային ծառայողները քննարկել են ուղևորահոսքի հետ կապված հարցեր

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:


Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:


 

ՄԻՊ աշխատակազմում Սյունիքի համայնքապետերի փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ