ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է, որ Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ "Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են",- գրել է նա Facebook-ի իր էջում։