«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը։ «Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։ Իշխանությունները օրենքը կիրառում են. 1) խտրական. ողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ հանրահավաքներ են իրականացվել ՄԱԿ-ի, դեսպանատների առջև, բայց ոչ ոք չի ձերբակալվել։ 2) նպատակին ոչ համարժեք. պատերազմն արդեն ավարտվել է։ Իմ հետևից ոչ ոք չգա։ ՀԳ. Ունենք 4 օր Դադիվանքն ու Քարվաճառը փրկելու համար»։