ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոն է ուղեկցել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին: "Ես հաճախ եմ այցելում Եռաբլուր. այս անգամ Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ընկերակցությամբ էի:Երևանի այս գերեզմանատանը Ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած զինվորների շիրիմները ձգվում են այնքան, որքան աչքը կարող է տեսնել. նրանց մեծ մասը 18 կամ 19 տարեկան են: «Եվրոպան սա պետք է տեսնի, որպեսզի հասկանա, թե ինչ էր այդ պատերազմը», - հայտարարեց Ֆրանսուա-Քսավիե Բելլամին նայելով այդ գերեզմաններին»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի դեսպանը: