Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ այլ շրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները։