«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 15 հազարապատակի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Արմեն Չարչյանն ազատ կարձակվի: VERELQ-ը հիշեցնում է, ըստ հրապարակված ձայնագրության՝ Արմեն Չարչյանը հունիսի 18-ին աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է նրանց պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։