Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. "Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը",- գրել է նա և հրապարակել ստացված փաստաթուղթը: Նշենք, որ փաստաթղթում նշվում է, որ "ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում":