Կարծում եմ` ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:"Բնականաբար ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա: Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու:Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար...",- գրել է նա: