Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ին՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով՝ մոտենալով կլիմայական նորմին: