1.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Դեկտեմբերի 1-ից միայն պատվաստված քաղաքացիները կկարողանա՞ն մուտք գործել ռեստորաններ

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր լինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:


«Նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը», - ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:


 

Ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով