Սեպտեմբերի 1-ին Սուրբ Աթոռի նվիրակությունն իր աշխատանքներն է սկսել Երևանի սրտում գտնվող նոր աշխատավայրում: "Շնորհավորում ենք Առաքելական նվիրակ Ն. Գ. գերպ. Ժոզե Ավելինու Բետանկուրին և նվիրակության անձնակազմին այս նշանակալից իրադարձության կապակցությամբ և մաղթում արգասաբեր աշխատանք",- ասված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ: