Հայաստանում սեպտեմբերի 22-ին կատարվել է 5 823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 16,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 592 մարդ։ Արձանագրվել է մահվան 19 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 197 է: Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: