9.07.2025
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը փորձաքննություն է անցել, սահմանվել է հաշմանդամության խումբ
26.10.2021
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը փորձաքննություն է անցել, սահմանվել է հաշմանդամության խումբ

Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։Բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից: Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների պաշտպանության նպատակով քննարկումներ են տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում՝ ԲՍՓ գրասենյակի (ներկայում՝ Միասնական սոցիալական ծառայություն), ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչների հետ։Համագործակցության արդյունքում դատապարտյալի նկատմամբ իրականացվել է փորձաքննություն հատուկ ընթացակարգով և սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ: Քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ փոխանցել է, որ վերականգնվել է նաև հաշմանդամության թոշակի տրամադրումը: