Քիչ առաջ Երևանի ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին։ Նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ՝ 10 անդամ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։ Ավելի վաղ Երևանի ավագանիում մեկնարկել էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: