Թբիլիսիում անցկացվել է «Մի՛ աջակցեք ցեղասպանությանը» երթը, որի մասնակիցները երթով շարժվել են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։ Երթի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, պահանջատիրական վանկարկումներ, ցուցարարների ձեռքերում Հայաստանի և Վրաստանի դրոշներն են, պահանջատիրական պաստառներ այդ թթվում թուրքերոնվ: Վերջին օրերին Վրաստանի տարբեր շրջաններում էթնիկ հայերը պահանջատիրական երթեր, մոմավառություն են անցկացրել՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: