31.10.2025
Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ. Թաթոյան
24.03.2022
Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ. Թաթոյան

Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել: Սա է հիմնարար գաղափարը և իրականությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: "Չնայած սրան` ադրբեջանական իշխանությունները անընդհատ են կեղծել իրականությունը և էթնիկ բնաջնջման իրենց քաղաքականությունն են առաջ տարել: 1920թ. այս օրերին Արցախում տեղի էին ունենում Շուշիի հայկական բնակչության ջարդերը: Դաժանաբար սպանվեցին, ունեզրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Շուշին էլ ավերվեց հիմնովին՝ թուրքական բանակի ակտիվ մասնակցությամբ: Սրանք Հայոց ցեղասպանության տրամաբանությամբ հանցավոր արարքների շարունակություն էին Արցախում: Ընդ որում, նույն մտադրություններով հետագայում տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների հայկական բնակչության ջարդերը: Նույն քաղաքականության արդյունք էին ադրբեջանական սանձազերծած 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմները: Ադրբեջանական նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը: Ամեն ինչ անում են, որ թույլ չտան մարդկանց խաղաղ կյանքի վերականգնում", - ասված է հայտարարության մեջ: