Հայաստանում մարտի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 354-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2258 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 954 848 է: Փաստացի այս պահին բուժվում է 2625 պացիենտ, նվազել է 5-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 456 անձ` վերջին մեկ օրում 99 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8601 է: