Կառավարությունը հունվարի 27-ի նիստում հաստատել է «Տնտեսության արդիականացման առաջին միջոցառումը», որով տնտեսվարողներին առաջարկվում է սարքավորումների վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 մլրդ ՀՀ դրամի չափով: Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մինչև 200 մլն ՀՀ դրամ վարկի կամ լիզինգի դեպքում՝ սուբսիդավորման ժամանակահատվածը 6 տարի է, վարկի կամ լիզինգի ընդհանուր ժամանակահատվածը՝ 10 տարի: 200 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի կամ լիզինգի դեպքում՝ սուբսիդավորման ժամանակահատվածը 4 տարի է, վարկի կամ լիզինգի ընդհանուր ժամանակահատվածը՝ 10 տարի: «ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է սարքավորումների ձեռքբերման 7%-ը՝ վարկի պարագայում և 10%-ը՝ լիզինգի պարագայում», - նշել է նախարարը: